Աշխարհի ամենամեծ կամուրջը` Բլեքֆրայերզը, որտեղ տեղակայված են արևային մարտկոցներ, բացվել է հինգամյա վերակառուցումից հետո: Հսկայական կամուրջը կառուցվել է Թեմզայի վրայով դեռևս 1888 թվականին: Կամուրջի երկարությունը 280 մետր է:
Այսօր կամուրջի վրա ամրացրել են 4 400 արևային վահանակներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես 6 հազար քառակուսի մետր: Սպասվում է, որ արևային մարտկոցները կարող են ապահովել էլէկտրաէներգիայի կես քանակը, որը անհրաժեշտ է Լոնդոն Բլեքֆրայերզ կայանի համար:
Թարմացումը նաև զգալիորեն կպակասեցնի ածխածնային երկօքսիդի արտանետումները մթնոլորտ՝ տարեկան 511 տոննայով: Արևային կամուրջի նախագիծը ծրագրավորվել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ: Դրա ներդրողն է դարձել Network Rail երկաթուղային ընկերությունը ` Solarcentury-ի անմիջական մասնակցությամբ: