«Կարմիր Հիտլեր»` Սուրբ Ծննդյան հուշանվեր Իտալիայից

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ խանութները փորձում են հաճախորդներին առաջարկել տարօրինակ նվերներ: Հռոմի խանութներից մեկը գերազանցել է իր մրցակիցներին`  խանութում ցուցադրելով և  վաճառքի հանելով Հիտլերի պիտակով  գինին:  Կարմիր Stefanello գինին մայրաքաղաքի հուշանվերների խանութ է եկել Ռեջո-Էմիլիա շրջանից: Շշերը իրենց տեղն են գտել վաճառատախտակին` Չե Գևարայի և Մուսոլինիի պատկերների կողքին: Մի քանի օրինակներ էլ հայտնվել են նույնիսկ ցուցատախտակին:

Գնորդներն ու անցորդները բարկացած են Հիտլերի պատկերով պիտակները  կրող շշերի` ցուցատախտակներին հայտնվելու պատճառով և պահանջում են հանել այն վաճառքից`  «միլիոնավոր մարդկանց մարդասպանի» պատկերով նվերի բուն գաղափարը անվանելով ամանորյա սրբապղծություն:

Սակայն խանութի տերը մնում է աներեր և մտադիր չէ վաճառատախտակից հանել ապրանքը` բացատրելով դա նրանով, որ ինքը Հիտլերին համարում է պատմական դեմք: Այնուամենայնիվ, նա զիջումների է գնացել` հանելով գինու շշերը ցուցատախտակից, գրում է  Corriere della Sera-ն:

You might also like