Եվրոպական գոտում գնալով ավելանում է կեղծված թղթադրամների թիվը. ըստ Եվրոպական կենտրոնական բանկի ( ԵԿԲ)` կեղծ թղթադրամները, որոնք շրջանառությունից դուրս են հանվել 2013 թվականի երկրորդ կիսամյակում, կազմում են 353 հազար: Առաջին կիսամյակի հետ համեմատած` դա 11.4%-ով ավելի է:
Սակայն, ընդհանուր առմամբ, կեղծ և իրական թղթադրամների հարաբերակցությունը, որը կազմում է 15 միլիարդ եվրո և այժմ գտնվում է շրջանառության մեջ, ցածր է մնում: Վիճակագրության համաձայն` առավել հաճախ կեղծարարները կեղծում են 20 և 50 եվրո թղթադրամները, որոնք կազմում են բոլոր կեղծ թղթադրամների երկու երրորդը: ԵԿԲ-ն վերջերս ներդրել է տասը եվրոյի նոր նմուշ, որը շրջանառության մեջ կդրվի 2014 թվականի աշնանը:
Բանկիրները կարծում են, որ նոր թղթադրամը կեղծելը դժվար կլինի: Նրա իսկությունը կարելի է ստուգել մի քանի չափանիշներով. լույսի տակ հատուկ պատուհանում տեսանելի է Եվրոպայի փյունիկյան արքայադստեր պատկերը, պատկերի մի մասը ռելիեֆային է, իսկ «10» թվանիշը թղթադրամը թեքելու դեպքում իր գույնը փոխում է զմրուխտյա կանաչից մուգ կապույտ: