Սուրբ Ծննդյան նախօրեին երկարաժամկետ վերանորոգումից հետո ծրագրվում է բացել Բուդապեշտի գլխավոր սահադաշտը, որը գտնվում է քաղաքի գեղատեսիլ այգում` Վարոշլիգետում (Városliget) , հայտնում է Հունգարիայի զբոսաշրջության բյուրոյի տեղեկատուն: Պատմական սահադաշտի վերանորոգման աշխատանքները սկսել են դեռևս անցած տարվա գարնանից, սակայն դադարեցվել է այն բանից հետո, երբ նախագծի ծրագրողը դադարեցրել էր վերանորոգման աշխատանքները, մինչև որ չստանար վճարը:
Ավելի ուշ կողմերը համաձայնության եկան և վերանորոգման վերջնաժամկետ սահմանեցին 2011 թվականի ապրիլ ամիսը, բայց վճարի հետ կապված վեճերի պատճառով նախագծի ավարտը ևս ութ ամսով երկարաձգվեց, որն էլ սնանկացրեց կապալառուին: Սահադաշտը առաջին անգամ բացվել է 1870 թվականին Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ռուդոլֆի օրոք, սակայն վերջին անգամ համալիրը կապիտալ վերանորոգվել է 1968 թվականին: Ընթացիկ վերանորոգման արժեքը կազմել է 4.7 միլիարդ HUF, որի մեծ մասը (3.2 միլիարդ HUF) հատկացվել էր Եվրոպական Միության ֆոնդից: