Մադրիդը սպասում է համեղ սննդի սիրահարներին

Մադրիդը հրավիրում է Gastrofestival-ի, որը տեղի կունենա հունվարի 24-ից փետրվարի 9-ին: Այդ օրերին Իսպանիայի մայրաքաղաքը կվերածվի խոհարարության համաշխարհային մայրաքաղաքի  և կառաջարկի բազմաթիվ միջոցառումներ համեղ սննդի սիրահարների համար. հայտնում է Spain Info-ն:

Gastrofestival 2014

Մի շարք մադրիդյան ռեստորաններ պատրաստել են հատուկ ճաշացանկ: Նաև նախատեսվում են խոհարարական վարպետության դասեր և թեմատիկ ցուցահանդեսներ:  Առավել հետաքրքիր միջոցառումներից մեկն է համարվում XIX  դարի հայտնի ուտեստներին նվիրված վարպետության դասը: Այցելուներին կպատմեն այդ ժամանակաշրջանի խոհարարական ավանդույթների մասին և կսովորեցնեն պատրաստել հին բաղադրատոմսերով:

Gastrofestival 2014

Փառատոնի շրջանակներում մի քանի միջոցառումներ էլ նվիրված կլինեն խոհարարության` գրականության և կինոյի հետ ունեցած կապին:  Հատուկ էքսկուրսիաներ, նվիրված քաղցրավենիքին և գինուն, կազմակերպել է Պրադո թանգարանը: Փառատոնի մասին մանրամասներ կարելի է իմանալ  EsMadrid.com կայքում:

You might also like