Հարսանեկան արարողության համար կատարյալ երկրի որոնման ճանապարհին

Բրիտանացի ամուսիններ Ալեքս Պելլինգը և Լիզա Գենտը ավելի քան 50 հարսանիք են ունեցել ավելի քան 50 երկրներում. գրում է The Daily Mail-ը: Ինչպես նշում է թերթը` զույգի ռոմանտիկ ուղևորությունը տևել է երկու տարի: Յորաքանչյուր հարսանիք տեղի է ունեցել տվյալ երկրի ավանդույթների համաձայն, որտեղ եղել են Պելլինգը և Գենտը:

Alex Pelling and Lisa Gan

Մանչեսթերյան զույգի ուղևորությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինտերնետ օգտատերերի շրջանում. ամուսինների բլոգը գրանցել է միլիոնից ավել դիտումներ, իսկ ֆեյբուքում նրանց հետևում է 37 հազար օգտատեր. նշվում է հոդվածում: 2011 թվականին Պելլինգը և Գենտը որոշել են Բրիտանիայից տեղափոխվել  Ավստրալիա:

Alex Pelling and Lisa Gan

Մեկնումից առաջ նրանք պլանավորել են  գտնել հարսանեկան արարողության համար «կատարյալ երկիրը», բայց արդյունքում որոշել են ամուսնանալ  հնարավոր առավելագույն  քանակի  երկրներում: Մասնավորապես, բրիտանացիները ամուսնացել են ԱՄՆ-ում, Լիտվայում և Պանամայում: Այժմ ամուսինները գտնվում են Թուրքիայում, որտեղից նախատեսում են մեկնել Իրան, Իրաք և Պակիստան:

Alex Pelling and Lisa Gan

Alex Pelling and Lisa Gan Alex Pelling and Lisa Gan Alex Pelling and Lisa Gan Alex Pelling and Lisa Gan Alex Pelling and Lisa Gan Alex Pelling and Lisa Gan

You might also like