Անգլիացիների մոտավորապես երեք չորրորդը չգիտի մոլորակի բոլոր հինգ օվկիանոսների անունները, իսկ 86%-ը չի կարող անվանել երկրի վրա գտնվող ավելի քան 10 ծովի անուն։ Մեծ Բրիտանիան իրեն համարում է ծովերի տիրուհի, բայց հավանական է, որ դա արդեն անցյալում էր այդպես։ Ներկայիս բրիտանացիները դժվար են տեղը բերում ծովերը և օվկիանոսները։ Միայն Միացյալ Թագավորության բնակչության 29 %-ն է կարողանում հինգ օվկիանոսների անունները տալ։ Առավել հայտնին Ատլանտյանն է, բայց Հարավային Անտարկտիկյան օվկիանոսը, որը պաշտոնական ճանաչում է ստացել, քչերը գիտեն։ Իհարկե Ռուսաստանում էլ դրա մասին քչերը գիտեն, քանի որ այդ անվանումը անգամ ծովագնացները չեն օգտագործում։ Բրիտանացիների 31 %-ը մտածում է, որ աշխարհում ընդամենը 4 օվկիանոս կա, իսկ 12%-ը համարում է, որ դրանք 7-ն են` ինչպես աշխարհի յոթ հրաշալիքները։ Կռուիզային ընկերությունը, հետաքրքրվելով աշխարհագրության իմացությամբ, հետաքրքրվել էր նաև ծովերի անվանումների իմացությամբ։ Միայն հարցվածների 14%-ն է կարողացել տալ ավելի քան 10 ծովերի անուններ։ Իսկ ամենահայտնիները դարձել են Հյուսիսայինը, Բալթյանը, Կարմիրը և Միջերկրականը․ գրում է The Telegraf-ը։