Կայծակը վնասել է Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը

Քրիստոսի հսկայական արձանը, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում և համարվում է ոչ միայն քաղաքի, այլև ողջ Բրազիլիայի  խորհրդանիշը, վնասվել է հունվարի 16-ին ուժեղ կայծակից։ Կայծակի հարվածը կոտրել է արձանի աջ ձեռքի մեծ մատը։

Statue of Christ

Հետաքրքիր է, որ ընդամենը մեկ ամիս առաջ կայծակը վնասել էր նաև արձանի նույն ձեռքի մեկ այլ մատը․ հայտնում է Lenta.ru-ն։ Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոսը արդեն հայտարարել է, որ մոտ օրերս կսկսվեն Քրիստոսի արձանի վերականգման աշխատանքները։ Արքեպիսկոպոսարանում պահպանվել է քարի մնացորդը, որից պատրաստված է արձանը և այն կուղարկեն վերամշակման աշխատանքների։ Քրիստոսի արձանը, որի շինարարությունը շարունակվել է  1922թ-ից մինչև 1931 թվականը, գտնվում է Կորկովադո լեռան գագաթին (Corcovado, ծովի մակերևույթից  709 մետր բարձրության վրա)։

Statue of Christ

Արձանը մոլորակի ամենամեծ հուշարձաններից մեկն է` կառուցված ար-դեկո ոճով, և որի բարձրությունը կազմում է 38 մետր, քաշը՝ 1145 տոննա։ 2007 թվականին Քրիստոսի արձանը ընդգրկվեց նոր աշխարհի յոթ հրաշալիքների ցուցակում։ Դրա լայնածավալ վերանորոգումը, որի ժամանակ ծախսվել է 4 միլիոն ԱՄՆ դոլար, անցկացվել է 2010 թվականին։ Ամեն տարի հուշարձան են այցելում մինչև մեկ միլիոն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 700-ը օտարերկրացիներ են։

You might also like