ԱՄԷ․ Դուբայում կկայանա Համաշխարհային պաղպաղակային մրցույթի փուլերից մեկը

Իտալիային, Իսպանիային և Ավստրալիային հաջորդում է ԱՄԷ-ն, որը ողջունում է Gelato World Tour-ին։ Փետրվարի 13-ից 15-ը Բուրջ պարկում՝ Մոհամմեդ Բին Ռաշիդ բուլվարում, կբացվի  Gelato World Tour Village-ը, որը ներկայացնում է պաղպաղակի արտադրության հնագույն արվեստը։

Gelato World Tour Village

Գյուղի այցելուները հնարավորություն կստանան ոչ միայն տեսնել, թե ինչպես է պատրաստվում հնագույն մթերքը, այլև փորձել պաղպաղակներ, որոնք պատրաստվում են անմիջապես նրանց աչքի առջև։

Gelato World Tour Village

Մերձավոր Արևելքից 16 պաղպաղակագործներ կմրցեն միմյանց հետ` փորձելով պատրաստել աշխարհի ամենալավ պաղպաղակը։ Աշխարհում արդեն անցկացվում են  նման մրցույթներ, որոնք գրավում են պաղպաղակի սիրահարներին․ Հռոմում 130000, Վալենսիայում՝ 140000 և Մելբուրնում՝ 70000։

Gelato World Tour Village

2013-2014 թթ. համաշխարհային մրցույթի եզրափակիչը կանցկացվի իտալական Ռիմինիում, որտեղ լավագույն պաղպաղակի հեղինակը կստանա գլխավոր տիտղոսը՝ «World’s Best Gelato»․ հայտնում է  Travel Daily News-ը։

You might also like