Պրահայում կանցկացվի էրոտիկայի ցուցահանդես

Պրահայում կանցկացվի էրոտիկայի Sex Expo ցուցահանդեսը: Այն Չեխիայի մայրաքաղաքում առաջին տարին չէ, որ անցկացվում է, և հիմա կազմակերպիչները հայտարարել են, որ ներկայիս միջոցառման նշանաբանը կլինի «Էրոտիկա մակարդակի վրա»: 

Այցելուները կարող են ծանոթանալ սեքսի և էրոտիկայի ոլորտի նորություններին` ներկայացված 30 արտադրողի կողմից: Ցուցահանդեսի ժամանցային ծրագրում բազմաբնույթ միջոցառումներ են, այդ թվում` տղամարդու մերկապար և համասեռամոլների շոու: Պոռնո-աստղերը, ինչպիսիք են Տարա Ուայթը և Ռոբերտ Ռեզենբերգը, այցելուներին ստորագրություններ կբաժանեն: Հյուրերի դատին կհանձնվի նաև հայտնի լուսանկարիչ Յան Սաուդեկի ոչ հայտնի աշխատանքները:

Էրոտիկայի տոնավաճառը կանցկացվի Výstaviště  ցուցասրահի  E տաղավարում դեկտեմբերի 16-ին  և  17-ին:

You might also like