Դեկտեմբերի ամենաճշտապահ օդանավակայանները Տոկիոյինն են, իսկ ամենավատը` Ստամբուլինը

FlightStats -ը հրապարակել է դեկտեմբերի վիճակագրական տվյալները` նշելով անցած տարվա դեկտեմբերի առավել ճշտապահ օդանավակայաններն ու ավիաընկերությունները: Դեկտեմբերի ամենաճշտապահ ավիաընկերություն է դարձել  Gulf Air-ը, որը իրականացրել է չվերթներ 88.99%-ով` ըստ ժամանակացույցի:

Gulf AirԵրկրորդ տեղը զբաղեցրել է  Saudi Arabian ավիաընկերությունը, որը  88.72%-ով չվերթները կատարել է ճիշտ ժամին, իսկ երրորդ տեղում կանգնած է  Iberia-ն` 88.11% չվերթներ ժամանակացույցով: Օդանավակայանների մեջ, ինչպես միշտ, առաջնորդը Տոկիոյի օդանավակայաններն  են:

Tokyo International Airport Հանեդա միջազգային օդանավակայանը  ժամանակացույցով իրականացրել է 89.35% չվերթներ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Նարիտա  օդանավակայանը` 84.35%-ով: Երրորդ տեղում հայտնվել է Սիդնեյի օդանավակայանը` 81.71%: Վատագույն ցուցանիշները գրանցել են  Ստամբուլը` 38.27% չվերթներ ժամանակացույցով, Շանհայը` 43.08% և  Պեկինը` 55.98%:

You might also like