Անբնական ցրտերի պատճառով, որոնք հասել են նաև Կանադա, սառել է Նիագարա ջրվեժը, որը համարվում է ամենամեծը աշխարհում: Բևեռային հորձանուտը, որը ծածկել է ԱՄՆ-ն, ոչ միայն 5 միլիարդ դոլարի վնաս է հասցրել տնտեսությանը, այլև խլել է 20 մարդու կյանք: Արդեն մի քանի օր ջերմաստիճանը ԱՄՆ-ի մայցամաքային նահանգներում` Կալիֆորնիայից մինչև Նյու Յորք, իջել է նորմայից 14-19 աստիճանով: Նման սառնամանիք ԱՄՆ-ն չէր տեսել շուրջ 20 տարի: 100 տարվա մեջ առաջին անգամ սառել է Նիագարա ջրվեժը:
Ջրվեժի շրջանում օդի ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 28 աստիճան:
Նիագարա գետի ռեկորդային քանակությամբ սառույցը տաքանալուց հետո ջրհեղեղով սպառնում է Նիագարա Ֆոլլս քաղաքին:
Իսկ այսպիսի խաղաղ տեսք ունի Նիագարայի դիտահարթակից քիչ այն կողմ գտնվող բնապատկերը:
Չնայած սառնամանիքին` Նիագարան գրավում է զբոսաշրջիկներին, ովքեր շտապում են տեսնել այս բացառիկ տեսարանը` սառցեպատ ջրվեժը:
Երեքշաբթի օրը Նիագարա ջրվեժի մոտ գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան:
Իսկ այսպիսի տեսք Նիագարան ունի ամռանը:
Ամերիկյան ջրվեժը, որը երեք ջրվեժներից մեկն է, որոնք ձևավորում են Նիագարա համալիրը, վերջին անգամ սառել է 1911-1912 թվականներին: 1912-ին այն ամբողջովին սառել է 40 ժամով: