Փետրվարի 7-ից 9-ը Բրյուսելի Tour & Taxis ցուցասրահում տեղի կունենա Շոկոլադի սրահ։ Այն հետաքրքիր կլինի ոչ միայն փորձագետների համար, այլև շոկոլադի սիրահարների համար, ովքեր կցանկանան շատ բան իմանալ շոկոլադի մասին։ Երեք օրվա ընթացքում սրահի այցելուները կարող են փորձել 500 բելգիական շոկոլադե տների պատրաստած շոկոլադները և մասնակցել թեմատիկ միջոցառումներին և վարպետության դասերին։
Կենտրոնական ցուցասրահում ամեն օր կանցկացվի ֆուդ շոու․ բելգիացի լավագույն խոհարարները շոկոլադից կպատրաստեն բազմազան ուտելիքներ։ Իսկ հատուկ Chocoland գոտիում 4-ից 10 տարեկան երեխաները կարող են սովորել աղանդերի և թխվածքների պատրաստում․ հայտնում է VisitBrussels-ը։
Սրահի շրջանակներում այցելուները կտեսնեն Բելգիայի և Բրյուգեյի շոկոլադի թանգարանների ցուցանմուշները և կիմանան բելգիական շոկոլադի պատմությունը, ինչպես նաև կարող են հիանալ քաղցր քանդակներով, որոնք ստեղծել են Թագավորական գեղարվեստի ակադեմիայի ուսանողները։ Սրահի կուլմինացիան ավանդաբար կդառնա տարբեր տեսակի շոկոլադներից պատրաստված զգեստների ցուցադրումը։
Սրահը բաց կլինի ժամը 11։00-ից մինչև 21։00-ն մինչև ուրբաթ օրը, իսկ շաբաթ օրերին 10։00-ից 19։00-ն, կիրակի օրերին՝ 10։00-ից մինչև 18։00-ն։ Մուտքի արժեքը կկազմի 10 եվրո մեծահասակների համար, 5 եվրո` մինչև 3 տարեկան երեխաների համար և 8.5 եվրո` ուսանողների և թոշակառուների համար։