Երրորդ տարին անընդմեջ ֆրանսիական դահուկային առողջարաններից ամենանորաձևը համարվող Մեժևը կուրախացնի իր հյուրերին հիանալի անակնկալով` պատրաստված Swarovski ընկերության հետ համատեղ: 3000 շողշողացող բյուրեղյա աստղեր, ավանդույթի համաձայն, կզարդարեն տոնածառը` տեղադրված առողջարանի կենտրոնական հրապարակում:
Ծրագրվում է, որ լույսերի միացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն առողջարանի ավելի քան 4 հազար բնակիչներն ու հյուրերը: Իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին ժամը 19.30: Սակայն հիանալ նրանով հնարավոր է ոչ միայն բացման օրը. 11-մետրանոց տոնածառը հրապարակում կմնա ողջ ձմռան սեզոնին:
Մեժևում բացի լեռնադահուկային սպորտից, կարելի է նաև զբաղվել չմուշկներով, սահել սահադաշտում, խաղալ ձնագնդիկ, լողալ լողավազանում և այլն: Ինչպես նաև` կարելի է զբաղվել ձնային պոլոյով և գոլֆով: