Վիեննան հրավիրում է դինոզավրերի ցուցահանդեսի

Վիեննայի Մարքսի ցուցահանդեսային դահլիճում  (Marx Halle) անցկացվում է Եվրոպայի ամենատպավորիչ  դինոզավրերի շոուն` World of Dinosaurs: Այցելուները կարող են տեսնել սողունների ավելի քան 50 մոդել իրական չափերով` ջանասիրաբար ստեղծված այս ոլորտի լավագույն գիտնականների կողմից:

World of Dinosaurs

Ցուցահանդեսի նպատակն է որքան հնարավոր է իրական կերպով ցուցադրել նախապատմական հսկաների կենսապայմանները. հայտնում է Austrian Times-ը: Այդ պատճառով դինոզավրերը շրջապատված են իրականին մոտ անտառային, լեռնային և լճային  դեկորացիաներով: Հանդիսատեսը կարող է տեսնել իրական չափերով տիրանոզավրի, երկու տոննայից ավել կշռող ստեգոզավրի, երեսունմետրանոց դիպլոդոկ և տրիցերատոպսի ձագերին:

World of Dinosaurs

Ցուցանմուշներից ամենահետաքրքիրը  դինոզավրի 24 ձվերով աշխարհի  ամենամեծ բնի ճշգրիտ վերարտադրությունն է:  Հիմնական ցուցահանդեսից բացի կա նաև լրացուցից  ցուցահանդես, որտեղ ներկայացված են դինոզավրերի դարաշրջանի իրական նմուշներ:  Ցուցահանդեսը կտևի մինչև փետրվարի  9-ը: Մուտքի տոմսի արժեքը 10  եվրո է մեծերի համար, 6 եվրո` փոքրիկների:

You might also like