Իտալիայում արդեն չորրորդ անգամ մեկնարկել է «Իտալական զբոսաշրջային տաղանդներ» անունը կրող մրցույթը (Talento Italiano nel turismo): 2014 թվականի այն կանցկացվի «Տուրիզմ: Գեղեցկություն: Բնություն» կարգախոսով: Առաջին անգամ մրցույթին կարող են մասնակցել նաև հյուրանոցային կառույցները և զբոսաշրջիկները: Զբոսաշրջային տաղանդների մրցույթի երեք կատեգորիաները իրենց մեջ ներառում են ինչպես փորձառու, այնպես էլ` սկսնակ մասնագետների մրցույթ, ովքեր կառաջարկեն նոր միջոցներ դեպի Իտալիայի տարածքը զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար և այս ուղղությամբ նորարարական բնապահպանական ծրագրեր:Շրջակա միջավայրի պահպանությանը աջակցող առաջարկներով հանդես կգան նաև հյուրանոցային կառույցները (հոթելներ, քեմփինգներ, հոսթելներ, ագրոտուրիզմի հյուրանոցներ և B&B): Զբոսաշրջիկները նաև հնարավորություն կունենան կիսվել Իտալիայում ճանապարհորդության սեփական փորձով` ուշադրություն դարձնելով պատմական և ճարտարապետական հուշարձաններին, բնական գեղեցկությանը, լողափերին և այլ հավանած վայրերին: Զբոսաշրջային մրցանակաբաշխություն 2014-ը առաջարկված է Legambiente բնապահպանական կազմակերպության և Պատասխանատու զբոսաշրջության իտալական ասոցիացիայի (AITR) կողմից: