Ավստրալիա. Շնաձկները հայտնվել են Թվիթերում

Արևմտյան Ավստրալիայի գիտնականները սկսել են օգտագործել Թվիթերը սերֆերներին և լողորդներին  զգուշացնելու համար, որ ափին մոտենում են շնաձկները: Առնվազն 320 շնաձուկ, այդ թվում` մեծ սպիտակները, այժմ ունեն հաղորդիչներ, որոնք Թվիթերում տեղեկատվություն են տեղադրում նրանց շարժման մասին:

Surf Life Saving WA Twitter

 

Երբ շնաձկներից մեկը, որի լողակում տեղադրված է նման հաղորդիչ, հայտնվում  է ափից մեկ կմ հեռավորության վրա, տագնապի ազդանշան է առաջանում, որը վերածվում է կարճ հաղորդագրության Surf Life Saving WA Twitter-ում: Հաղորդագրությունը պարունակում է մանրամասներ գիշատչի չափերի, տեսակի և գտնվելու վայրի մասին:

Surf Life Saving WA Twitter

SLSWA-ից Քրիս Պեկը  Sky News-ին տված հարցազրույցում նշում է, որ այս համակարգը արձագանքում է շատ ավելի արագ, քան ռադիոյով կամ, առավել ևս, թերթերով տրվող ավանդական նախազգուշացումը:

You might also like