Լոնդոնի հանրահայտ Harrods հանրախանութը բացել է ամենամեծ ռեստորանը բրիտանական մայրաքաղաքում, ոչ թե գնորդների, այլ անձնակազմի համար։ 550 նստատեղով ռեստորանը հիմնականում կսպասարկի 5000 ծառայողների, ովքեր աշխատում են Նայտսբրիջ շրջանում․ հայտնում է Standard.co.uk-ն։
Նոր ռեստորանի մակերեսը կազմում է 28 հազար քառակուսի ֆուտ, իսկ արտադրողական հզորությունը կազմում է օրական հազար ուտեստ։ Ռեստորանում կա վեց առանձին տարածքներ, որոնք մատուցում են տարբեր խոհանոցների ուտեստներ, այդ թվում` սուշի, մեքսիկական և ավանդական բրիտանական ուտեստներ։ Իր չափսերով Harrods ռեստորանը անցել է Լոնդոնի Կրոյդոն շրջանում գտնվող ամենամեծ Cosmo ռեստորանից, որի տարածքը կազմում է 22 հազար քառակուսի ֆուտ։