Փարիզում կարող են զանգահարել Սանտա Կլաուսին

Ելիսեյան դաշտերում` Փարիզում կտեղադրվի մեծ սմարթֆոն ավանդական ամանորյա գույներով , որի օգնությամբ հնարավոր կլինի կապ հաստատել Սանտա Կլաուսի հետ:

Սմարթֆոնը կտեղադրի Microsoft ընկերությունը: 10-մետրանոց  Windows Phone սարքը կհայտնվի Ելիսեյան դաշտերի և Dutuit փողոցի անկյունում դեկտեմբերի 9-ին: Նրա օգնությամբ երեխաները կարող են շփվել Սանտա Կլաուսի հետ, իսկ տեսախցիկի օգնությամբ նրանք կարող են ոչ միայն լսել, այլև տեսնել ամանորյա հրաշագործին:

Սանտայի հետ կարելի է շփվել դեկտեմբերի 9-ից   18-ը ժամը 16.00-ից  19.00-ը, իսկ դեկտեմբերի 14-ին` 14.00-ից 17.00-ը: Այս միջոցով երեխաները կարող են Սանտա Կլաուսին հայտնել, թե ինչ նվեր են ուզում ստանալ ամանորին: 14.00-ից 22.00-ը սմարթֆոնը կծառայի որպես կարաոկե, նշում է Tout-paris.org-ը:

You might also like