Լոնդոնի թանգարանում հնարավոր կլինի երգել աստղերի հետ

Նոր լոնդոնյան Music Hall of Fame թանգարանը, որը պետք է բացվի 2015 թվականի վերջին հանրահայտ Stables շուկայում՝ Կեմդեն շրջանում, երաժշտության սիրահարներին կառաջարկի մասնակցել յուրահատուկ ատրակցիոնի։

Stables

Այն կօգնի երաժշտության սիրահարներին իրականացնել իրենց վաղեմի երազանքը․ երգել կամ նվագել սիրելի կատարողի հետ մեկ բեմահարթակի վրա․ գրում է Daily Mail-ը։ Դա հնարավոր է շնորհիվ նոր 4D-տեխնոլոգիայի։ Մութ բեմահարթակի վրա կհայտնվեն հանրահայտ արտիստների հոլոգրաֆիկ պատկերները, որը կուղեկցվի ձայնային հնչյուններով։ Երգող աստղերի մեջ են Ֆրեդդի Մերկուրին, Ջիմմի Հենդրիքսը, Ջոն Լենոնը և Մորրիսսին։ Ով համաձայնվի մասնակցել, կստանա նվեր իր ելույթով DVD սկավառակ:

You might also like