Ryanair-ը ներկայացրել է իր վերջին նախաձեռնությունը` նախատեսված ուղևորների համար` նրանց հնարավորություն տալով պահպանել իրենց անձնական տվյալները կայքում հետագայում կրկին օգտագործելու համար։
Զբոսաշրջիկները կարող են My Ryanair ծառայությունից օգտվել նաև նոր ամրագրումների դեպքում կամ առցանց գրանցման ժամանակ ryanair.com կայքի միջոցով։ Ավիաընկերությունը հայտարարում է, որ նոր ծառայությունը կօգնի ուղևորներին արագացնել ամրագրումը և գրանցումը, բացի դրանից օգտատերերը հնարավորություն կստանան օգտվել ընկերության նոր ծառայություններից, որոնք կսկսեն աշխատել մյուս գարնանից` ինչպես Ryanair-ի նոր ծառայությունը․գրում է Business Traveller-ը։