Բելգիա. Բրյուսելում արաբական մշակույթի թանգարան կբացվի

Arab cultureԲրյուսելում կհայտնվի եզակի թանգարան: Նրա ցուցանմուշները ամբողջովին նվիրված կլինեն արաբական մշակույթի պատմությանը: Բրյուսելում Արաբական մշակույթի թանգարանի շինարարական աշխատանքների առաջին մասը ցուցադրվել է Արաբական պետությունների միության անդամներին: Նախագիծը, որի նախաձեռնողը դարձել է Ալի Հեդհերը` Բրյուսելի Արևմտյան մշակույթի կենտրոնի տնօրենը, իր դռները կբացի 2014 թվականի ապրիլի 4-ին: Համաձայն նախագծի պատմության և մշակույթի առարկաները կգտնվեն կառույցի 500-600 քառակուսի մետր տարածքում` Մադու հրապարակում:   Թանգարանի ցուցանմուշները կներառեն ոչ միայն ազգայինը, արաբական աշխարհի ավանդականը կենցաղային իրերը, այլև այլ երկրների նմուշներից, որոնք ինչ-որ ձև ազդել են Արևելքի մշակույթի վրա: Նախնական տվյալներով այցելուները թանգարանից դուրս գալով ձեռք կբերեն բավականին շատ գիտելիքներ, որը հավասար կլինի արաբական պատմության 3-4 գրքերի. հայտնում է La Libre-ն:

You might also like