ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը սոցիալական ցանցերում անցկացնում է ճանապարհորդական լավագույն լուսանկարի մրցույթ։ Մրցանակակիրը կստանա երկու տոմս դեպի աշխարհի գրեթե ցանկացած ծայր։ Որպեսզի մասնակցեք մրցույթին, հարկավոր է ձեր ճանապարհորդության լուսանկարներից տեղադրեք Facebook-ի, Instagram-ի կամ Twitter-ի ձեր էջին՝ օգտագործելով #EYFollowYou հեշթեգը։ Լուսանկարի վրա կարող է պատկերված լինել հանգստի ցանկացած ասպեկտ․ այցելություն տեսարժան վայրեր, ընթրիք ռեստորանում կամ թռիչք ինքնաթիռով, սակայն լուսանկարը պետք է արված լինի կազմակերպիչների ցույց տված օրինակի նման։ Լուսանկարները կարելի է ներբեռնել մինչև 2014 թվականի հունվարի 31-ը և նրանցից լավագույնները կհրապարակվեն Etihad Airways ավիաընկերության Ֆեյսբուքյան պաշտոնական էջին։ Մրցույթի հաղթողը կստանա Etihad Airways ավիանկերության գլոբալ երթուղային ցանցի երկու Coral Economy դասի տոմս․ հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։ Մրցույթի կանոնների և պայմանների հետ հնարավոր է ծանոթանալ Etihad Airways-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։