Սուր զգացողությունների սիրահարների համար ևս մեկ ժամանցի վայր է բացվել Շամոնի մոտ գտնվող Ակվիլլե դու Միդի գագաթին՝ 3842 մետր բարձրության վրա։ Ապակյա արկղը, որը տեղադրված է գագաթին, առաջարկում է Շամոնի հովտի բնապատկերը, որը գտնվում է ձեր ոտքերի տակ, և հիասքանչ Մոնբլանը։
Արկղը կարող է դիմակայել 220 կմ/ժ քամու ճնշմանը և ցածր ջերմաստիճաններին։ Խցիկի հատակը պատրաստված է եռաշերտ ապակուց, որոնց ամեն շերտը 12 մմ է։ «Քայլ դեպի դատարկություն» նոր ատրակցիոնը այցելուների համար բաց է դեկտեմբերի 21-ից։