Դուբայում կկազմակերպեն աշխարհի ամենամեծ հրավառությունը

Դուբայի ամանորյա հրավառությունը հավակնում է գրանցվել Գինեսսի Ռեկորդների գրքում՝  որպես ամենամեծ հրավառությունը աշխարհում։ Այն կսկսվի  դեկտեմբերի 31-ից կեսգիշերից քիչ առաջ  և կհեռարձակվի աշխարհի շատ երկրներում։ Հրավառությունները կենտրոնացված կլինեն քաղաքային տեսարժան վայրերի ՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերի  Burj Khalifa-ի, առագաստ-հյուրանոց  Burj Al Arab-ի և  Palm Jumeirah արհեստական կղզում գտնվող  Atlantis հյուրանոցի շուրջը։

fireworks in Dubai

Շոուն կսկսվի վեցրոպեանոց հրավառությունով կղզու և The World կղզիախմբի վերևում։  Հրավառությունը կբարձրանա  մոտավորապես 10 կիլոմետր և կազմված կլինի 450000 երփներանգ բռնկումներից, որոնք կստեղծեն գունագեղ կադրեր երաժշտության ուղեկցությամբ․ և երաժշտությունը, և սցենարը հատուկ ընտրված է այդ միջոցառման համար։ Այնուհետև կլինի 15 րոպեանոց հրավառությունը Ջումեյրա լողափում։

fireworks in Dubai

Միաժամանակ Downtown Dubai շրջանում բնակիչները և էմիրությունների հյուրերը կարող են հիանալ Burj Khalifa աշտարակի կասկադային հրավառությամբ։ Հրավառության լավագույն տեսարանները կբացվեն Բուրջ այգուց, Դուբայ Մոլլից, ինչպես նաև Emaar բուլվարից և կձգվի 3,5 կմ։ Դուբայի փառատոնային քաղաքում և այլ շրջաններում ամանորի գիշերը կանցկացվեն նաև լազերային շոուներ, որոնց համար որպես դեկորացիա կծառայեն  հանրահայտ երկնաքերերը։

You might also like