Եթե ձեր մտերիմները սիրում են ճանապարհորդել, ապա իսկական ժամանակն է նախատոնական օրերին մտածել նվերների մասին, որոնք ոչ միայն հաճելի կլինեն, այլև օգտակար: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում լավագույն ամանորյա նվերները զբոսաշրջիկների համար:
Լողափասերների համար
«PLAYBOY-ի շապիկով» լողափնյա գորգ
Դժվար թե որևէ կին, թեկուզ գաղտնի, չի երազել «Փլեյբոյի» շապիկին հայտնվելու մասին։ Եթե անգամ ինչ-որ մեկը կպնդի, որ դա այդպես չէ, մի հավատացեք նրան․ պուրիտանությունը այլևս նորաձև չէ։ Այս լողափնյա գորգը հնարավորություն կտա աղջիկներին, կանանց և, նույնիսկ, տատիկներին, զգալ իրեն տղամարդկանց սիրելի ամսագրի աստղ։ Բացի այդ, լողափում բոլորը կցանկանան լուսանկարվել այդ ֆոնին․ ինչո՞ւ հավելյալ գումար չվաստակել ետդարձի տոմսի համար։