Կամբոջայի տաճարից գողացել են Բուդդայի մոխիրը

Ashes of BuddhaԱնցած շաբաթ Կամբոջայի Ուդոնգ քաղաքի տաճարից գողացվել է տեղի գլխավոր սրբություններից մեկը՝ ոսկե սկահակը, որի մեջ պահվում էր Բուդդայի մոխիրը։ Երկրի համար, որտեղ բնակչության 90%-ից ավելին դավանում է բուդդիզմ, դա առաջին հերթին սրբապղծություն է։ Բացի այդ, գողացվել են նաև գումար և տաճարի ձևավորումից թանկարժեք իրեր։ Բուդդայի մոխիրով սկահակը Ուդոնգ քաղաքում է 2002 թվականից։ Այս փոքրիկ քաղաքը Կամբոջայի հնագույն մայրաքաղաքն է և արքայական տոհմի գերեզմանատեղին։ Առաջին կասկածյալները եղել են տաճարի պահակները, քանի որ տաճարի դուռը կոտրված չի եղել։ Հարցաքննության արդյունքներով նրանցից վեցը հայտնվել են դատարում, բայց գողության մասին խոստովանություն չի եղել, և սրբությունն էլ դեռ չի հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է Nst.com.my-ը՝ քաղաքի փողոցներ են դուրս եկել 150 վանական՝ պահանջելով կառավարությունից վճռական գործողություններ գողերին գտնելու և մասունքը վերադարձնելու ուղղությամբ։

You might also like