Ryanair-ի էրոտիկ օրացույցը արգելվել է դատարանով

Ryanair իռլանդական ավիաընկերությունը ամեն տարի հրատարակում է օրացույց, որի համար որպես մոդել հանդես են գալիս լողազգեստով բորտուղեկցորդուհիները։  Խոչընդոտ չեն հանդիսանում անգամ օրացույցի շուրջ բարձրացած սկանդալները։ «Սպառողների» մի խումբ 2013 թվականի գարնանը դիմել է դատարան օրացույցի համար նկարված  կանանց պատիվը պաշտպանելու հայտով։ Նրանց կարծիքով՝ օրացույցի էջերում հայտնված բորտուղեկցորդուհիները  հանդիսանում են «սեռով պայմանավորված խտրականության օբյեկտ»։

Erotic calendar Ryanair court denied

Գործը քննվել է իսպանական դատարանում։ Նախկինում նման դեպք պատահել է Շվեդիայում․ հայտնում է  Telegraph.co.uk-ն։ Այնուամենայնիվ, Ryanair-ը  ամեն տարի հրատարակում է օրացույցը, քանի որ բորտուղեկցորդուհիները նկարահանվում են կամավոր, այն մեծ պահանջարկ է վայելում, իսկ ստացված գումարները տրամադրվում են բարեգործության։ Ինչպես բացատրում է ավիափոխադրողի ներկայացուցիչը․ «Օրացույցը․․․ կշարունակի աջակցել անձնակազմի՝ հագուստը հանելու իրավունքը, որպեսզի գումար հավաքի նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը»։

Erotic calendar Ryanair court denied

Սակայն այդ բոլոր փաստարկները չեն համոզել Մալագայի դատարանին․ ընդունվել է  բանաձև, որն արգելում է լուսանկարների տարածումը։ Սակայն որոշումը տարածվում է  միայն նախորդ օրացույցի վրա  և չի վերաբեվում  2014 թվականի հրապարակմանը։ Դրա վաճառքից ստացված միջոցները նույնպես կծառայեն բարեգործությանը, մասնավորապես՝ քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ։

You might also like