Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոները Բարսելոնայում վառ և բազմակողմանի են: Անցկացվող միջոցառումների բազմազանությունը և տոնական տրամադրությունը կբավարարի յուրաքանչյուր այցելուին: Այսպես, Սուրբ Ծնունդի նախօրեին կատալոնական մայրաքաղաքում կբացվեն ամանորյա տոնավաճառները, հայտնում է Catalán Tourist Board-ը:
Դրանցից մեկը` Սանտա Լյուսիայի տոնավաճառը (Feria de Santa Llúcia), կաշխատի դեկտեմբերի 3-ից մինչև 23-ը, հենց քաղաքի կենտրոնում` Մայր տաճարի հրապարակում: Այնտեղ ավանդական ամանորյա տոնավաճառները անցկացվում են 18-րդ դարից: Դեկտեմբերի 4-ից Սուրբ Ընտանիք (Sagrada Familia) տաճարին հարող հրապարակում բացվել է ամանորյա տոնավաճառ, որտեղ վաճառվում է ամանորյա նվերներ և հուշանվերներ. այն բաց կլինի մինչև դեկտեմբերի 23-ը: