Դեկտեմբերյան մի քանի օր Հելսինկիի ամենակենտրոնում կարելի է անվճար շոգեհարվել. դեկտեմբերի 12-ից քաղաքապետարանի անմիջապես դիմացը` Բոկա Տան ներքին բակում բացվել է Սուրբ Ծննդյան շոգեբաղնիքը: Այն բաց կլինի մինչև դեկտեմբերի 15-ը, այնուհետև դեկտեմբերի 19-ից 22 -ը: Հանգստյան օրերին հնարավոր է այցելել 12:00-ից մինչև 17:00-ը, աշխատանքային օրերին` 15:00-ից 20:00-ն: Սրբիչը հնարավոր է վարձակալել. հայտնում է heslinki.ru կայքը: Շոգեբաղնիքի կողքը նաև աշխատում է կրպակ, որը առաջարկում է անուշաբույր գինիներ և ամանորյա քաղցրավենիքներ: Իսկ օրիգինալ նվերներ հնարավոր է ձեռք բերել հենց Բոկա Տանից, որտեղ աշնանից սկսել է աշխատել ժամանակակից Made By Helsinki ձեռագործության կենտրոնը: