Շվեյցարիա․ Լոզանի Օլիմպիական թանգարանը Սուրբ Ծնունդից առաջ կբացի իր դռները

Դեկտեմբերի 21-ին Լոզանում մոտավորապես երկու տարի տևող վերանորոգումից հետո կրկին իր դռները կբացի Օլիմպիական թանգարանը։ Թանգարանը թարմացրել է մշտական ցուցահանդեսային 3000 քառ․ կմ տարածքը և այն բաժանել երեք ժամանակաշրջանի, ինչպես նաև՝ ավելացրել է երկու ուսումնական գոտիներ։

 Olympic Museum in Lausanne open before Christmas

Մշտական և ժամանակավոր ցուցահանդեսները,  ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այցելուներին կպատմեն օլիմպիական խաղերի տարբեր ասպեկտների մասին։ Մյուս տարվա սկզբին՝ հունվարի 24-ից մարտի 9-ը, թանգարանում կներկայացվի   «Sochi live!» նախագիծը՝ նվիրված Սոչիում Ձմեռային Օլիմպիական խաղերին։ Ինչպես նաև, հունվարի 24-ից մայիսի 11-ը թանգարանում կանցկացվի «Ռուսական ավանգարդ և սպորտ» ցուցահանդեսը։

 Olympic Museum in Lausanne open before Christmas

Ֆոտոցուցահանդեսը կներկայացնի մարզիկների լուսանկարները և 1920-1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում տեղի ունեցած մրցումները, կինոնկարներ և երեք ժամանակաշրջանի պաստառներ․ ասվում է թանգարանի մամլո հաղորդագրությունում։

You might also like