Կիրակի օրը Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ Թութանհամոն փարավոնի քրոջ հուշարձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների զանգվածային անկարգությունների ժամանա, գտնվել է։ Անկեսամոնի՝ հայտնի թագավորի քրոջ և Ախենատեն փարավոնի դստեր 32-սանտիմետրանոց արձանիկը գողացվել էր օգոստոսի 14-ին։
Երկրի իշխանությունները արդեն ետ են բերել 1500 արտեֆակտներից 800-ը, որոնք գողացվել են թանգարանից օգոստոսի 14-ին զանգվածային անկարգությունների ժամանակ։ Բացի այս արձանիկից, հնությունների նախարարի խոսքերով՝ գտնվել է մ․թ․ա․ 500 թվականի արձանիկ, որը գողացվել էր Կահիրեի թանգարանից 2011 թվականին։
Արձանիկը հայտնաբերվել է Բելգիայում։ Նոյեմբերին իշխանությունները հայտարարել են 90 արտեֆակտների հայտնաբերման մասին, որոնք աճուրդի են հանվել Երուսաղեմում, իսկ գողացված որոշ թանգարանային ցուցանմուշներ վերադարձրել են Բրիտանիան և Գերմանիան։