AppStore-ում ներբեռնելու համար հասանելի է դարձել նոր, անսովոր հավելված։ Jetpac City Guides ուղեցույց-հավելվածը վերլուծում է Instagram-ի օգտատերերի լուսանկարները՝ որոշելով նրանց տարիքը և սեռը, հագուկապը և վարքագիծը, ինչպես նաև՝ եզրակացնում, թե որքան հաճախ է այս կամ այն մարդը լինում այս կամ այն վայրում։
Բացի այդ, ծրագիրը կազմում է այն վայրերի ցանկը, որտեղից եկել են ամենաշատ «լայքերը» և «սմայլիկները»։ Այնուհետև, ստացված տվյալների հիման վրա՝ Jetpac City Guides-ը ձևավորում է օգտատերերի ամենասիրած վայրերի վարկանիշային աղյուսակը։
Նոր ծրագիրը նաև կարող է խորհուրդ տալ օգտատերերին համապատասխան վայր՝ կախված իր ցանկությունից․ որտեղ է ավելի լավ գնալ ժամադրության, որտեղ ժամանակ անցկացնել երեխաների հետ, որ բարում անցկացնել կանացի երեկույթ և այլն։ Հավելվածը, որը թողարկվել է դեկտեմբերի 5-ին, դեռևս վերլուծում է մարդկանց 5 հազար քաղաքներում․ հայտնում է РБК Тravel-ը՝ հղում կատարելով USA Today-ին։