Եթե ձեր մտերիմները սիրում են ճանապարհորդել, ապա իսկական ժամանակն է նախատոնական օրերին մտածել նվերների մասին, որոնք ոչ միայն հաճելի կլինեն, այլև օգտակար: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում լավագույն ամանորյա նվերները զբոսաշրջիկների համար:
Ուղեբեռ
Ինքնաշարժ ճամպրուկ
Թերևս չկա ավելի ձանձրալի բան, քան ճամպրուկներ քարշ տալը: Սակայն այսպիսի ճամպրուկով, որը ինքնաշարժ է, այդ խնդիրը հնարավոր է հեշտոթյամբ լուծել: Միայն պատկերացրեք, ինչպիսի ռեակցիա կառաջացնեք այն մարդկանց մոտ, ովքեր քարշ են տալիս ծանր ճամպրոկները: Այնպես որ, «նստել եմ ճամպրուկիս վրա» արտահայտությունը այլևս արդիական չէ: