Այս տարի իտալացիները Սուրբ Ծննդյան տոնածառի տակ հաճախ բացի նվերներից կհանդիպեն նաև սննդի փաթեթներ: Իտալիայի բնակչության 60%-ը պատրաստվում է ծախսել 100-ից 200 եվրո, որպեսզի ձեռք բերի օգտակար և համեղ Սուրբ Ծննդյան և ամանորյա նվերներ:
Ըստ վիճակագրության` մթերային նվերների քանակը գերազանցել է հագուստի, տեխնիկական նորարարության և այլ զվարճալիքներին: Coldiretti-ի տվյալներով` իտալացիների կողմից ընտանիքի անդամների և ընկերների համար պատրաստվող նվերների ցուցակը գլխավորում է լավ գինին (64%), այնուհետև դրան հաջորդում է ձիթայուղը (14%), երշիկեղենը (9%), պանիրը (6%), մակարոնները (4%) և տարբեր տեսակի քաղրեղենը` սկսած շոկոլադից մինչև պանետտոնեն (3%):
Մթերքների ձեռքբերման վայրերից առաջին հորիզոնականներն են զբաղեցնոմ հատուկ մասնագիտացված խանութները (50%), գնորդների 40%-ը միանգամից ուղևորվում է արտադրամաս, 10%-ը տարբեր առևտրային կենտրոններ և միայն 8%-ն է պատվերներ կատարում համացանցի միջոցով: