Դեկտեմբերի 7-ին Իբիցայում կանցկացվի անվճար խոհարարական տուր դեպի Ibizkus գինու գործարան: Զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ գինու արտադրության պատմությանը, համտեսել գինու տարբեր տեսակներ ավանդական ուտեստների հետ համատեղ: Գինին, ինչպես ձիթապտղի յուղը, համարվում է տեղական մշակույթի մի մասը և Իբիցայում արտադրվող հնագույն արտադրանքներից մեկը:
Նոր էքսկուրսիան անցկացվում է Saborea Ibiza և Ibiza Slow Breaks աշնանա-ձմեռային ծրագրերի շրջանակներում: Այս տարի դրանք նվիրված են կղզու խոհարարական առանձնահատկություններին: Մեկ ամիս առաջ այստեղ արդեն անցկացվել են մի քանի էքսկուսիաներ, որոնք պատմում են Իբիցայի խոհարարական ավանդույթների մասին՝ Հացի երթուղի (Ruta del Pan), Ձիթապտղի յուղի երթուղի (Ruta del Aceite) և չրի համտեսում (Degustaciones de Frutos de Secano):
Մինչև 2013 թվականի վերջը զբոսաշրջիկներին սպասվում են ևս մի քանի նորություններ. հայտնում է BuenaEspana-ն: Դեկտեմբերի 7-ին նախատեսված ավտոբուսային տուրը կսկսվի Multicines կինոթատրոնի կայարանից (Carrer de Cubells, S/N, 07800 Ibiza) 10.30-ին: Այն կտևի մոտ երեք ժամ: