«Ուրվականներով տան» էքսկուրսիան ավարտվել է ձերբակալությամբ

Ամերիկյան Գետիսբերգ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է զբոսաշրջիկների, ովքեր շրջայց են կատարել հին առանձնատանը: Էքսկլյուզիվ շրջագայությունը անցկացվում է նրա սեփականատիրոջ համաձայնությամբ  և նվիրված է «տանը բնակվող ուրվականներին»: Համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար էքսկուրսիան անցկացվում է  մթության մեջ. զբոսաշրջիկները իրենց ուղին լուսավորում են գրպանի լապտերներով. հայտնում է Masslive.com-ը:

"Haunted house"

Ոստիկանությունը, որը պարեկություն է արել տան շրջակայքում, ուշադրություն է դարձրել նրա վրա, որ չլուսավորված տանը գաղտնի շարժ կա: Նրանք շենք են ներխուժել և ձերբակալել մի քանի զբոսաշրջիկի: Նրանք ազատ են արձակվել ավելի ուշ, երբ կարողացել են կապ հաստատել տան տիրոջ հետ:

"Haunted house"

Ամերիկյան Գետիսբերգ քաղաքը հայտնի է պայքարով, որը տեղի է ունեցել այստեղ 1863 թվականի հուլիսի  1-3-ին: Դա ամենաարյունալի ճակատամարտն է եղել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Պատմական շենքը կառուցվել է այդ օրերին, շրջագայության այցելուներին պատմում են  նրա բնակիչների ճակատագրի մասին:

You might also like