Թրաբեն-Թրարբահում բացվել է ստորգետնյա ամանորյա տոնավաճառը: XX դարի սկզբից Թրաբեն-Թրարբահը հայտնի է եղել իր գինեգործությամբ: Այդ ժամանակից սկսված քաղաքում պահպանվել են գինու մառանները, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է 22 կմ:
Այդպիսի 8 մառաններում կանցկացվեն ամանորյա տոնավաճառներ ամեն ուրբաթից մինչև կիրակի և կտևի մինչև հունվարի 8-ը: Դասական ուտելիքների կողքին ներկայացված է նաև գինի: Բացի դրանից, հյուրերին կառաջարկեն համտեսել գինի պատրաստված ստորգետնյա ջրից:
Ստորգետնյա ամանորյա տոնավաճառ անցկացվում է ոչ միայն Գերմանիայում: Ստորգետնյա ամենամեծ տոնավաճառը համարվում է Վալկենբուրգի տոնավաճառը (Նիդերլանդներ): Այս տարի տոնավաճառը այցելուների համար բաց կլինի մինչև դեկտեմբերի 23-ը: