Ամանորը նշելու լավագույն վայրերը. Լոնդոն (Վիդեո)

Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել  «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում»  նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:

Լոնդոն

Ըստ կարծրատիպի՝ խստաբարո և ձանձրալի բրիտանացիները չեն կարողանում ուրախանալ այնպես, ինչպես դա անում են այլ ազգեր: Նոր Տարին կչեզոքացնի բոլոր կարծրատիպերը  և Դուք կհասկանաք, թե որքան սխալ պատկերացում եք ունեցել ամանորյա Լոնդոնի մասին, որը իր հյուրերին դիմավորում է Տրաֆալգար հրապարակում շքեղ տոնածառով:

Երբ  հրավառությունը փայլի Թեմզայի վրա իսկ Բիգ Բենը հաշվի ամանորյա 12 զարկերը, Լոնդոնը կհայտնվի զվարճանքների հորձանուոտւմ: Եթե դուք ցանկանում եք մասնակիցը դառնալ այս ամենին և լսել տասնյակ հազարավոր գինու բաժակների զարկերը, մեկնեք Պիկադալլի հրապարակ:
Այստեղ անելու բան կգտնեն և քլաբերները, ովքեր ջանում են հայտնվել ամենահայտնի լոնդոնյան Ministry of Sound ակումբ, և ռոմանտիկները, ովքեր կարող են 200 ֆունտով շրջել զբոսանավով ամանորյա Թեմզայով, կամ ափի մեջ տեսնել Լոնդոնը՝ թռչելով նրա վրայով լեգենդար London Eye անիվով:
Տուրի արժեքը` սկսած $900
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած  $608
Բնակության արժեքը` հոսթելում`  սկսած  $20, 2* –  $56, 3* –  $57, 4* – $61, 5* – $201
Շնորհավոր Նոր Տարի  – Happy New Year!
You might also like