Բոլոր հաստատությունների գրեթե 99%-ը խախտում է հակածխախոտային օրենքը. այդպիսի արդյունք է գրանցել Վիեննայի շուրջ երեք հարյուր ռեստորանների և սրճարանների ուսումնասիրությունը. գրում է Wien.orf.at պորտալը: Միայն մեկ հաստատություն է ամբողջովին բավարարել չծխող քաղաքացիների իրավունքների պաշտպանության օրենքի պահանջները:
Սրճարանը, որը IBO -ի և «Բժիշկները առողջ շրջակա միջավայրի համար» հկ-ի ներքին տարածքների վերլուծության համաձայն, կատարել է հակածխախոտային օրենքի բոլոր պահանջները, կոչվում է Westend և գտնվում է Արևմտյան երկաթուղային կայարանում: Շատ հաստատություններ խախտում են օրենքը պարտադիր դրոշմավորման՝ դռների վրայի պիտակների մակարդակով:
Հաստատությունների 62 տոկոսը չի բաժանում տարածքը ծխողների և չծխողների համար: Համենայն դեպս, նրանց միջև եղած դուռը բաց է մնում. պարզաբանում է ուսումնասիրության նախաձեռնող Պետեր Տապլերը, ով ներքին տարածքներում վնասական նյութերի փորձագետ է: «Մասամբ դռները եղել են բաց վիճակում: Իսկ ավտոմատ դռները հաճախ ապաակտիվացնում են, որպեսզի երկար չսպասեն, մինչև դրանք բացվեն»: Հիմնարկների սեփականատերերին նաև քննադատել են այն բանի համար, որ 45.2 տոկոս դեպքերում հնարավոր չէ գնալ զուգարան՝ շրջանցելով ծխողների համար նախատեսված հատվածը: