Ամանորը նշելու լավագույն վայրերը. Փարիզ (Վիդեո)

Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել  «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում»  նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:

Փարիզ

Իհարկե Փարիզում ամենագլխավոր ամանորյա տոնակատարությունը տեղի է ունենում Էյֆելյան աշտարակի շրջակայքում: Տոնակատարության մասնակիցները ժամանում են այստեղ ողջ օրվա ընթացքում. շուրջը անհավանական աղմուկ է, ամենուր հրավառություն է, երկինքը ծակում է աշտարակի վերևում տեղադրված լուսարձակի լույսը, իսկ օդում  երևում են Моет & Chandon շամպայնի խցանները և երկնքում սավառնում է տոնական ուտելիքների անուշ բույրը: Ուղիղ կես գիշերին Էյֆելյան աշտարակը լուսավորվում է և պատվում ծիածանի գույներով:

Եթե ձեզ դուր չի գալիս ամբոխի մեջ կանգնած վիճակը, այդ ժամանակ կարող եք սավառնել  Փարիզով: Բավական է պատվիրել  Eutelsat օդապարիկը, որը ձեզ կտանի 150 մետր բարձրության վրա, որտեղից էլ կբացվի հիանալի տեսարան դեպի Լուվր, Պանթեոն, Սակրե-Կեր և Կոնկորդ:

Սակայն Փարիզում Ամանորը հիանալի անցկացնելու համար բազմաթիվ միջոցներ կան: Կարող եք նստել ոսկեզօծ կառքը և ուղևորվել  Les Pavillons de Bercy թանգարան դիմակահանդեսի, որտեղ ձեզ կդիմավորի նույն ինքը՝ Լյուդովիկոս XIV-ը: Եթե ցանկություն ունեք սառելու, ապա այցելեք  սառցե  Kube բար, որտեղ օղին մատուցում են առանց սահմանափակման, իսկ եթե ցանկանում եք ջերմ ուրախություն, ապա լավագույն վայր, քան Մուլեն Ռուժն է, չեք գտնի:

Moulin Rouge

Տուրի արժեքը` սկսած 816 դոլարից
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած  585 դոլարից
Բնակության արժեքը` հոսթելում`  սկսած $26, 2* – $55, 3* –  $96, 4* – $163, 5* – $417
Շնորհավոր Նոր Տարի – Bonne année!

 

You might also like