Նոր պատմական տուր է ստեղծվել Իսպանիայում

Los caminos de SefaradԻսպանիայի հրեական թաղամասների ցանցը պատրաստել է «Սեֆարադի ուղիները»  (Los caminos de Sefarad)  զբոսաշրջային երթուղին: Այն անցնում է 24 համայնքներով, որտեղ երկար տարիների ընթացքում ինտենսիվ աշխատաքներ են տարվել հրեական ժառանգության պահպանման ուղղությամբ: Դրանց թվում են ինչպես մեծ քաղաքները` Կորդովա, Բարսելոն, Տոլեդո և այլն, այնպես էլ` փոքրիկ բնակավայրերը. հայտնում է BuenaEspana-ն: Երթուղիները տարբերվում են իրենց ճկունությամբ. դա կոնկրետ երթուղի չէ նշանակված մեկնման և ժամանման  վայրերով, այլ ուղղությունների ցանց, որոնք ունեն զգալի հրեական ժառանգություն: Արդեն հիմա դրանք գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների. նոր տուրը օգնում է համակարգել այդ վայրեր այցելությունները:

You might also like