Պոմպեյի վերջին օրը. շարունակություն կլինի՞

Իտալիան պետք  մինչև տարվա վերջ կատարի Պոմպեյ քաղաքի պաշտպանության հետ կապված  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր պահանջները: Իսկ եթե դա չարվի մինչև դեկտեմբերի 31-ը, հին քաղաքի ավերակները կարող են դուրս գալ Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկից: Իտալական իշխանությունները երկուշաբթի համաձայնագիր են կնքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, որը ներառում է հին քաղաքի ավերակների շուրջը բուֆերային գոտու կառուցումը և ամբողջ տարածքի  50%-ի վիդեոմոնիտորինգը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

Pompeii- UNESCO

Եվրոպական հանձնաժողովը մարտին հատկացրել է 105 միլիոն եվրո Պոմպեյի վերակառուցման համար, նույնքան էլ պետք է հատկացնի Իտալիան: Այս որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հունվարյան զեկույցից անմիջապես հետո, որում ներկայացվել են հնագույն քաղաքի ավերակների խնդիրները, որը գտնվում է 44 հա տարածքում` Վեսուվիուսի ստվերում: Տների պատերի փլուզումը առաջացրեց համաշխարհային հանրության մտահոգությունը:

Pompeii- UNESCO

Հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի ղեկավարը արդեն զգուշացրել է Իտալիայի իշխանություններին` պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցներ Պոմպեյը վերականգնելու ուղղությամբ, որը արդեն վաղուց դարձել է սպունգ ֆինանսական միջոցների և բյուջետային գումարների գողության համար: Իտալիան, որը ապավինում է զբոսաշրջությանը տնտեսությունը խթանելու համար, պետք է արագ գործի, որպեսզի բավարարի  ՅՈՒՆԵՍԿՕ -ի բոլոր պահանջները. նշում է The Local-ը:

You might also like