Չինական Մեծ Պատը բաժանում են մասերի

Չինական Մեծ Պատը կանգուն է մնացել 2200  տարի, բայց հիմա այն կանգնած է ոչնչացման եզրին և դրանում մեղավոր են մարդիկ` տեղացի չինացի ֆերմերները: Պատի գրեթե երկու երրորդը ներկայումս խարխլված է կամ քանդված. հայտարարել են Չինական Մեծ Պատի համայնքի ներկայացուցիչները:

Great Wall of China

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ տեղացի ֆերմերները  ճանապարհների, տների և այլնի շինարարական աշխատանքներ կատարելու համար  պատից օգտագործում են  նյութեր: Իսկ պատի որոշ հատվածներ խիստ վնասվել են վանդալների կողմից: Մինգ դինաստիայի օրոք կառուցված պատը պաշտպանող օրենքը ընդունվել է 2006 թվականին, բայց գյուղական համայնքներում այն չի գործում ինչպես որ պետք է:

China Great Wall

Պատի` Պեկինի և զբոսաշրջային կենտրոնների մոտ գտնվող հատվածը պաշտպանված է և թարմացվում է, բայց երկրի աղքատ հատվածում իրավիճակը բոլորովին այլ է. գրում է news.com.au-ն:

You might also like