ԱՄՆ-ում գտնվող Schlitterbahn Kansas City Waterpark աքվապարկը, որը գտնվում է Կանզաս Սիթիում, մայիսին հանրությանը կներկայացնի ամենախենթ ջրային բլրակները: Նոր ատրակցիոնը, որը կրում է Meg-a-Blaster անվանումը, կդառնա ոչ միայն աշխարհում ամենաբարձրը, այլև ամենաարագընթացը:
Ինչպես հայտնում է աքվապարկի ադմինիստրացիան, որպեսզի բարձրանաք բլրակի վերին հարթակ, հարկավոր է հաղթահարել 264 աստիճան: Նոր ատրակցիոնի ճշգրիտ բարձրությունը հայտնի կլինի միայն բացումից հետո. այդ կերպ աքվապարկի ադմինիստրացիան որոշել է հետաքրքրություն պահել:
Ներկա դրությամբ աշխարհի ամենաերկար ջրային բլրակը համարվում է Insano-ն, որը գտնվում է Բրազիլիայի աքվապարկում և ունի 41 մետր բարձրություն: Համեմատելու համար ասենք, որ դիսնեյյան հանրահայտ բլրակի` Summit Plummet-ի բարձրությունը կազմում է 36.5մետր: Նոր բլրակի բացումը նշանակված է 2014 թվականի մայիսին. հայտնում է РБК Тravel-ը: