Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում» նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:
Ռեյկյավիկ
Իսկական ամանորյա գիշեր տիրում է միայն Իսլանդիայում, որտեղ ձմեռային օրը տևում է ընդամենը չորս ժամ: Նոր Տարվա տոնակատարությունը Ռեյկյավիկում ավանդաբար մեկնարկում է քաղաքային տաճարը արթուն հսկելու ծառայությունով, այնուհետև տեղաբնակները վառում են բազմաթիվ խարույկներ ամբողջ քաղաքում, որպեսզի երգեն և պարեն:
Անմիջապես կեսգիշերից հետո Ռեյկյավիկը սկսում է ողողվել հրավառությամբ, իսկ տեղի տեսարժան վայրերի` Հատլգրիմսկիրկյայի և Պերլանի շուրջը հավաքվում է ամբոխը` երկնքում հետևելով հյուսիսափայլին: Տարվա առաջին գիշերը թնդում է գիշերային ակումբներում և ջերմ, հարմարավետ բարերում, իսկ Իսլանդիայի մայրաքաղաքի բնակիչները ջանում են, որ հրավառությունը չմարի, քանի որ դա միակ գիշերն է, երբ այն օրենքով թույլատրվում է:
Լողալ Երկնագույն ծովածոցի ջրերում, հանդիպել մոլորակի բոլոր գեյզերների գլխավորին, դիպչել պատմությանը Հոֆդիհաուս առանձնատանը, որտեղ ավարտվել է Սառը պատերազմը, ներկա լինել Վիկինգներին ռեստորանի ընդունելությանը և թափահարել ոսկորները իսլանդական ձիերի գավակին. ամանորյա Իսլանդիան կարող է տալ ավելին, քան պահանջում է մարդը, ով ցանկանում է պարզապես երջանիկ լինել:
Տուրի արժեքը` սկսած $1895
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած $880
Բնակության արժեքը` հոսթելում` սկսած $15, 2*` $27, 3* ` $50, 4*` $121
Շնորհավոր Նոր Տարի – Hamingjusamur Nýtt Ár!