Անջատելով հեռախոսը` կարող եք ճաշել կես գնով

Երուսաղեմում գտնվող ռեստորանի սեփականատերը այցելուներին առաջարկել է ընտրություն կատարել. վճարել պատվիրած ուտեստների ամբողջական արժեքը կամ օգտվել 50%-անոց զեղչից: Վերջինիս դեպքում մարդիկ ստիպված կլինեն անջատել բջջային հեռախոսները և մյուս էլեկտրոնային սարքերը:

Abu Ghosh

Այն բանից ի վեր, երբ հնչել է այս հայտարարությունը, գրեթե բոլորը համաձայնվում են զեղչային պայմաններին. նշում է Algemeiner.com-ը: Բացի այդ, ռեստորան սկսել են հաճախել ավելի շատ հաճախորդներ: Abu Ghosh հաստատության սեփականատեր Ջավդատ Իբրահիմը կարծում է, որ այժմ ժամանակն է «փրկելու ռեստորանային մշակույթը». նրա դիտարկմամբ` ավելի հաճախ ընկերների խոմբը կամ ընտանեկան  զույգը լուռ կլանում է սնունդը` նայելով սմարթֆոնների էկրաններին:

Abu Ghosh

Սկզբում նա որոշել է մուտքի մոտ վերցնել հեռախոսները այցելուներից, բայց ի վերջո ավելի արդյունավետ միջոց է համարել խնդրել նրանց անջատել դրանք` բոնուսի դիմաց: Հայտնի չէ, թե որքանով է շահութաբեր այս նախագիծը, բայց տեղական մամուլը նշում է, որ Իբրահիմի համար դա, պետք է որ, այդքան էլ կարևոր չլինի: Նախկինում ԱՄՆ-ում ապրող ռեստորանատերը այնտեղ վիճակախաղով հաղթել է  $23 միլիոն դոլար և այժմ կարող է անել այն, ինչ ուզում է:

You might also like