Օդում արդեն զգացվում է մանդարինի բույրը, իսկ արվարձաններում գտնվող եղևնիները զգում են մոտալուտ «վախճանը»: Առջևում Ամանորն է, և եթե դուք չեք ցանկանում այն դիմավորել «մայրաքաղաքային» աղցանի և «բազմախոստում» նախագահի ընկերակցությամբ, ապա պատրաստվեք, քանի որ մենք ձեզ ուղարկում ենք այն վայրերը, որտեղ գիտեն, թե ինչպես նշել Ամանորը:
Նյու Յորք
1907 թվականից սկսած Նյու Յորքում Թայմս Սքվերում Ամանորի գիշերը 23 մետր բարձրությունից ներքև է իջնում հինգ տոննա քաշով հսկա բյուրեղապակյա գնդակ: Ամանորի դիմավորումը Թայմս Սքվերում ավանդույթ է շատ ամերիկացիների համար և իսկական արկած զբոսաշրջիկների համար: Շատերն ասում են, որ նա, ով չի սառեցրել իր հինգերորդ կետը և չի պատռել իր ձայնալարերը բյուրեղապակյա գնդակի իջնելուն սպասելիս, նա չգիտի ինչ ասել է իսկական Ամանոր:
Ամեն տարի Բրոդվեյի և Յոթերորդ ավենյուի խաչմերուկում հավաքվում է շուրջ միլիոն մարդ, ովքեր սպասում են նրան, որ հաշվեն մինչև 12-ը ու հայտնվեն կոնֆետների հեղեղի տակ: Այստեղ տոնողներին սպասում է պոռթկուն երաժշտություն, հրավառություն և ամանորյա ցանկությունների պատ, որտեղ բոլոր ցանկացողները կարող են գրել իրենց երազանքները:
BallDrop Pass (սկսած $225) կոչվող տոմսը գնելով` դուք ստանում եք իրավունք այցելել Մանհեթենում գտնվող հաստատությունների երեկույթներին, անվճար խմիչք և խորտիկներ, ինչպես նաև` շուրջ $1000 դոլարի հատուկ առաջարկ:
Տուրի արժեքը` սկսած $2800
Թռիչքի արժեքը երկու ուղղություններով` սկսած $927
Բնակության արժեքը` հոսթելում` սկսած $35, 2*` $116, 3* ` $125, 4*` $137, 5* ` $523
Շնորհավոր Նոր Տարի – Happy New Year!