Ֆունշալում` Կրիշտիանու Ռոնալդուի հարազատ քաղաքում, կբացվի թանգարան` նվիրված նրան: Թանգարանի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ֆուտբոլիստին և նրա ընտանիքին: Ռոնալդուն պրոֆեսիոնալ կարերիան սկսել է լիսսաբոնյան «Սպորտինգում» 2001 թվականից, մադրիդյան «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականից:
Ներկա պահին Ռոնալդուն համարվում է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի և աշխարհի ակումբային գավաթի հաղթող: 2008 թվականին մրցանակ է ստացել` որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Ֆունշալը (Funchal) պորտուգալական Մադեյրայի գլխավոր քաղաքն է: Կառուցվող թանգարանը գտնվում է նավահանգստի մոտ. հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցուցասրահները կզբաղեցնեն 300 քառակուսի մետր տարածք. ցուցանմուշները կլինեն լուսանկարներ, սպորտային շապիկներ, գնդակներ և տիտղոսներ` կապված մադրիդյան «Ռեալ»-ի լեգենդար հարձակվողի հետ: