Պիցցա, պաստա, Վերդիի թովիչ երաժշտություն, Կոլիզեյ, դիմակահանդեսներ, տաքարյուն տղամարդիկ, թեժ գեղեցկուհիներ և լավ կոշիկ: Իտալիան որոշ դեպքերում պարզապես անգերազանցելի է:
Բազմաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր մեկնում են Իտալիա, չեն ցանկանում միայն պաստա ուտել, լսել գիդին, այցելել օպերա և ապշած հայացքով նայել հին ավերակներին: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչ արժե անել հենց Իտալիայում, ոչ թե մեկ այլ տեղ:
Շողոքորթություն
Ինչի էլ որ, դուք հանդիպեք` հիաացմունքների սուլոցի կամ նույնիսկ ապտակ հինգերորդ կետին, իմացեք, որ իտալացիները իրենց շողոքորթության հետ մեկտեղ կարող են լինել նաև ագրեսիվ և համառ: Շողոքորթությունը Իտալիայում դարձել է այն պատմական գործիքը գրավելու և զինաթափելու համար և հենման այն կետը, որի վրա հավասարակշռվում է հասարակությունը:
Տաք աղբյուրներ
Եթե շողոքորթությունը չի ստիպի ձեզ հանել հագուստը, ապա դա միանշանակ կստացվի Իտալիայի 380 ՍՊԱ կենտրոններում, որոնք առաջարկում են բուժիչ ցեխեր և լիցքաթափող պղպջակներ ցանկացած ճաշակի համար: Հենց Իտալիայում են բացվել Եվրոպայի առաջին լայնամասշտաբ ՍՊԱ կենտրոնները` տաք` ինչպես այս երկրի ժողովուրդը:
Հայհոյանք
Ցանկացած բառ աշխարհի ցանկացած լեզվից իտալական ակցեմտը կարող է վերածել իսկական հայհոյանքի, որը միանշանակ ուժ կունենա: Իտալացիները վիճելու ունակությունները հասցրել են արվեստի մակարդակի և դա անում են մեծ հաճույքով:
Հիմարություն անել լողափում
Իտալիան ունի գրեթե 7,4 հազար կիլոմետր ծովափ, այդ պատճառով զարմանալի չէ, որ հենց այս երկրում են գտնվում Եվրոպայի ամենամեծ լողափը և 27 ծովային այգիները: Իտալական 248 լողափեր պատիվ են ունեցել իրենց ավազի մեջ զգալ «Երկնագույն դրոշի» ձողը:
Իշխանափոխություն
Իտալիան փոխում է իր կառավարությունը` ինչպես ֆրանսիացի նորաձևը իր ձեռնոցները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Իտալիայում իշխանության է եկել 62 կառավարություն 38 վարչապետների ղեկավարությամբ: Եվ նրանցից միայն մեկն է ղեկին մնացել հինգ տարի:
Հրաբխային տուրեր
Իտալիան տաքարյուն երկիր են դարձնում նաև 10 գործող հրաբուխները, որոնք գտնվում են Իտալիայի տարածքում: Եվրոպայի խոշորագույն Էտնա հրաբուխը Սիցիլիայում գտնվող երկրորդ ամենակտիվ հրաբուխն է աշխարհում Հավայան կղզիների Մաունա-Լոայից հետո: Այդ լեռան տպավորիչ ժայթքումները, մրոտված բնապատկերները, ընդարձակ քարանձավները և լավայի հոսքը, որոնք հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ, դեպի Իտալիա են գրավում տարեկան ավելի քան միլիոն զբոսաշրջիկի:
Աղանդերի համտեսում
Խնձորով կարկանդակ և «Զահեր» տորթը լավ է ու նույնիսկ մի կտոր կպչուն փախլավայի համար զբոսաշրջիկը միշտ ժամանակ և ախորժակ կգտնի: Բայց ինչը կարելի է համեմատվել այն հաճույքի հետ, որը կարող են տալ իտալական քաղցրավենիքները:
Չնայած այս առատությանը, իտալացիները ցանկանում են մնալ նիհար և սլացիկ, այդ պատճառով միջերկրածովյան դիետա են պահպանում: Ավելի հաճախ նրանք հրաժարվում են քաղցրից ի օգուտ մրգերի և շոկոլադի: Բայց դուք չէ որ իտալացի չեք:
Այցելություն քարանձավներ
Իտալիայի լանդշաֆտը ավելի շատ հիշեցնում է քարանձավային ցանցի, չէ որ այս երկիրը համարվում է աշխարհի ամենաքարանձավայինը: Այստեղ հնարավոր է գտնել մոտավորապես 35 հազար ցամաքային և հազար ստորջրյա քարանձավներ:
Զբոսանք սպորտային մեքենաներով
Իտալիան այն երկիրն է, որտեղ ապրում է յուրաքանչյուր ավտոմոբիլիստի երազանքը: 1930 թվականին այստեղ սկսել են արտադրել մրցարշավային մեքենաներ, իսկ այսօր իտալական ոճի իրենց հզոր շարժիչներով սլանում են աշխարհի ամենշքեղ մեքենաները: Օրինակի համար անցյալ տարի Ferrari ընկերությունը վաճառել է ընդամենը 7 հազար մեքենա, բայց դրա հետ մեկտեղ եկամուտը կազմել է 3 միլիարդ դոլար:
Իտալիան ընդգրկված չէ անգամ ավտոարտադրողների թոփ-20-ում, բայց այն առաջատար է սուպերմեքենաների լիգայում, որոնց պաստառները կարելի է տեսնել երիտասարդների ննջասենյակների պատերին ավելի հաճախ, քան Քեյթ Ապտոնի պաստառները:
Գետային կռուիզներ
Դժվար թե Իտալիայի մասին մտածելիս ձեր մտքին գետային կռուիզները հայտնվեն: Բայց ըստ էության ճանապարհորդության նման տեսակը շատ հայտնի է այս երկրում հատկապես ոչ մի երթուղիների պակաս չկա: European Waterways և Uniworld ընկերությունները առաջարկում են կռուիզներ այնպիսի ճանապարհենրով, ինչպիսիք են Վենետիկյան ծովածոցը և Պո հովիտը:
Դուք , անկասկած կարող եք վերընշվածները անել ցանկացած այլ երկրում, բայց այնպես, ինչպես Իտալիայում դժվար թե հաջողվի: Չէ որ գլխավորը «ինչպես» և «ինչու»-ն չէ, այլ «որտեղ» և «ում հետ»: